Բավարիայի ֆուտբոլիստը բաց կթողնի Մանչեսթեր Սիթիի հետ խաղը
«Բավարիայի» հարձակվող Էրիկ Մաքսիմ Չուպո Մոտինգը չի մասնակցի Չեմպիոնենրի լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջին խաղին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը ծնկի հետ կապված խնդիրներ ունի և բաց կթողնի առաջիկա հանդիպումը։ Չուպո-Մոտինգը բաց է թողել նաև «Ֆրայբուրգի» հետ Բունդեսլիգայի նախորդ տուրի հանդիպումը (0:1):
Հիշեցնենք, որ թիմերի առաջին հանդիպումը կկայանա Անգլիայում վաղը՝ ապրիլի 11-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։
Աղբյուր ArmSport.am