Լեդի Գագայի մեզից օծանելիք են ստեղծել (լուսանկար)
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի մեզից օծանելիք են ստեղծել: Այս միտքը պատկանում է ամերիկացի հաղորդավար Էնդի Քոենին, ում մոտ հայտնվել է թանկարժեք հեղուկը:
Օծանելիքի մասսայական արտադրության մասին առայժմ խոսք չի գնում. Այն ընդամենը մեկ սրվակ է:
Աշնան սկզբին Լեդի Գագան ներկա է եղել Քոենի՝ Watch What Happens շոուին, իսկ նոյեմբերին իր Twitter-յան էջում գրել է. «Էնդին ասաց, որ իմ մեզից օծանելիք են ստեղծել»:
Մանրամասներով կիսվել է անձամբ Քոենը. «Լեդի Գագան միզել է իր հարդարման սենյակում՝ աղբամանի մեջ: Նա ներողություն է խնդրել՝ ասելով, որ չի կարողացել հասնել զուգարանին: Իմ կարծիքով, Լեդի Գագան կարող է միզել ցանկացած տեղ. Չէ՞ որ նա աստղ է»:
Հենց այդ միջադեպն էլ առիթ է հանդիսացել օծանելիքի ստեղծման համար: