Հայտնի է, թե որքան ժամանակով կարող է որակազրկվել Վալվերդեն Բաենային հարվածելու համար
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կարող է 1-ից 6 ամսով որակազրկվել, հայտնում է AS-ը։
Ըստ աղբյուրի՝ բռնության, ռասիզմի, այլատյացության և սպորտում անհանդուրժողականության դեմ պայքարի պետական հանձնաժողովը ապրիլի 17-ին նիստ կանցկացնի՝ կապված Վալվերդեի կողմից «Վիլյառեալի» կիսապաշտպան Ալեքս Բաենայի վրա հարձակման հետ։
Նիստից հետո հանձնաժողովը կարող է գործը փոխանցել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային (կարող է Վալվերդեին որակազրկել 2-4 խաղով), կամ ինքնուրույն որոշել պատիժը։ Այդ դեպքում Վալվերդեին սպառնում է առնվազն սպորտային օբյեկտներ այցելելու արգելք՝ 1-ից 6 ամիս ժամկետով։
Աղբյուր ArmSport.am