Ինձ զարմացրեց Նագելսմանի պաշտոնանկությունը․ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Բավարիայի» հետ առաջին հանդիպման նախօրեին մեկնաբանել է մյունխենյան ակումբում տեղի ունեցած մարզչական փոփոխությունը։
Մարտի 24-ին «Բավարիան» պաշտոնանկ արեց Յուլիան Նագելսմանին։ Նրան փոխարինել է Թոմաս Տուխելին։
«Ինձ մի փոքր զարմացրեց Նագելսմանի պաշտոնանկությունը։ Բայց, իհարկե, Տուխելը լավագույններից է մեկն է։ Նա հաջողակ է եղել ամենուր՝ Գերմանիայում,Ֆրանսիայում, Անգլիայում։ Ես ուրախ կլինեմ նորից հանդիպել նրան»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գվարդիոլան։
Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին Մանչեսթերում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Աղբյուր ArmSport.am