Ռուսաստանը պլանավորում է 2029 թ.-ին տիեզերակայան արձակել Վեներա
Ռուսական «Վեներա-Դ» միջմոլորակային կայանի արձակումը պլանավորված է 2029 թ.-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նաթան Էյսմոնտը։
Նա նշել է, որ այս հետազոտության նպատակներից մեկն է Վեներայի ամպերում կյանքի որոնումը:
Ինչպես մամուլի ասուլիսում հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Անատոլի Պետրուկովիչը, Լավոչկինի անվան Գիտաարտադրական միավորումը մինչև տարեվերջ ձեռնամուխ կլինի «Վեներա-Դ» միջմոլորակային սարքի էսքիզային նախագծմանը, այն կարող է ամբողջությամբ բաղկացած լինել ռուսական բաղադրիչներից։
«Մենք պատրաստվում ենք այս տարվա վերջին և հաջորդ տարվա սկզբին ձեռնամուխ լինել հաջորդ փուլին. սա էսքիզային նախագծում է», - Պետրուկովիչի խոսքերն է մեջբերում «Интерфакс» գործակալությունը։
Նրա հավելել է, որ այս տարի ավարտվել է նախագծի նախնական փուլը, որտեղ նախապես դիտարկվել են նախագծի իրականացման տեխնիկական հնարավորությունները։
2022 թ. սեպտեմբերի 5-ին «Ռոսկոսմոս»-ում հայտնել են, որ Ս.Ա. Լավոչկինի անվան Գիտաարտադրական միավորման գիտատեխնիկական խորհուրդը հավանություն է տվել «Վեներա-Դ» սարքի ստեղծման տեխնիկական առաջարկին: