Չորս երիտասարդի մարմնական վնասվածքներ էր պատճառել
Ապրիլի 9-ին՝ ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 27-ամյա, 32-ամյա, 35-ամյա և 20-ամյա չորս երիտասարդներ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չեն հաղորդում տալու:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներին կտրող-ծակող գործիքով հարվածներ հասցրել և տարբեր աստիճանի վնասվածքներ էր պատճառել 41-ամյա մի տղամարդ: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: