Միջոցառումներ՝ ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են ամենօրյա ակտիվ պայքարը ապօրինի թմրաշրջանառության դեմ։ Հերթականը Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների բացահայտումն էր։
Ապրիլի 3-ին նրանք, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և Արտաշատի բաժին են տեղափոխել Մրգաշեն գյուղի 56-ամյա մի բնակչի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանեփանման զանգվածով փաթեթ՝ 5 գրամից ավելի քաշով։
Տղամարդը և կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։