«Ոսկե խաղակոշիկի» ֆավորիտներն այս պահի դրությամբ
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը շարունակում է գլխավորել «Ոսկե խաղակոշիկի» համար մրցավազքը։
Հիշեցնենք, որ այս մրցանակի համար հաշվի են առնվում միայն ներքին առաջնությունում գրանցած արդյունքները։
Նորվեգացին արդեն 30 գոլ է խփել այս մրցաշրջանում, իսկ ԱՊԼ-ի գործակիցը «Ոսկե խաղակոշիկի» վարկանիշում 2 է։ Նա այս պահին ունի 60 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել վարկանիշը։ Ընդ որում, նա այս մրցաշրջանում դեռևս միակ ֆուտբոլիստն է, ով հատել է 30 գոլի շեմն առաջնության խաղերում։
Երկրորդ տեղում ԱՊԼ-ի մեկ այլ ներկայացուցիչ՝ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն է 23 գոլով, իսկ «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը եզրափակում է լավագույն եռյակը՝ 21 գոլ։
4-5-րդ տեղերը կիսում են Լիգա 1-ի երկու ներկայացուցիչ՝ Կիլիան Մբապեն (ՊՍԺ) և Ջոնաթան Դեյվիդը («Լիլ»)․ նրանք այս պահի դրությամբ վաստակել են 38-ական միավոր (19 գոլ)։
«Ոսկե խաղակոշիկ»․ Լավագույն հնգյակն այս պահի դրությամբ
1․ Էրլինգ Հոլանդ – 60 միավոր (30 գոլ x 2 գործակից)
2․ Հարի Քեյն – 46 միավոր (23 գոլ x 2 գործակից)
3. Վիկտոր Օսիմհեն – 42 միավոր (21 գոլ x 2 գործակից)
4․ Կիլիան Մբապե – 38 միավոր (19 գոլ x 2 գործակից)
5. Ջոնաթան Դեյվիդ – 38 միավոր (19 գոլ x 2 գործակից)
Աղբյուր ArmSport.am