Քանյեն և Քիմը պատրաստվում են ուղիղ եթերով հեռարձակել իրենց հարսանիքը
Վերջին ժամանակներս Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ԱՄՆ-ով շրջագայում են իրենց դստեր՝ Նորթի հետ՝ Քանյե Yeezus-ի շրջանակներում:
Այնուամենայնիվ, ռեփփերը որոշել է ընդհատել ծանրաբեռնված շրջագայությունը, որպեսզի ժամանակն անցկացնի ընտանիքի հետ և ընթրի Նյու-Յորքյան ռեստորաններից մեկում:
Ի դեպ, հայտնի է դարձել, որ Քանյեն և Քիմը պատրաստվում են ուղիղ եթերով հեռարձակել իրենց հարսանիքը: Ինչպես Us Weekly-ին հայտնել է աստղերին մոտ կանգնած աղբյուրը, զույգը թույլ չի տալու որևէ մեկի՝ նկարահանել իրենց հարսանեկան արարողությունը. նրանք իրենք են դա անելւ և վաճառելու հեռուստաալիքներին: