Տանը հնչած կրակոցները երեք մարդու կյանք են խլել
Երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, մահացել է անցած կիրակի ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է տեղի ոստիկանությունը։
Օռլանդոյի ոստիկանության տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել գիշերը։ Ոստիկանները տուժողների տուն են գնացել ընտանեկան բռնության մասին ահազանգով։ Ժամանելուց անմիջապես հետո ոստիկանները տնից կրակոցներ են լսել։ Հանցագործը դուրս է եկել տնից ու սկսել կրակել նրանց վրա։ Ոստիկանության տվյալներով՝ ոստիկանների պատասխան կրակից հետո նա տեղում մահացել է։
«Տանը հրազենային վնասվածքներով երեք մարդ է հայտնաբերվել, որոնց թվում՝ երեխա… Երեքն էլ մահացած են», – «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ասվում է ոստիկանության Twitter-ի հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ ոստիկանությունը պարզել է հանցագործի ինքնությունը։ Պարզվել է, որ դա 29-ամյա աֆրոամերիկացի Լակորվիս Թամար Դալին է։