Բրունետը՝ թոփ 10-ում. BBC-ի կանխատեսումը
BBC-ի թղթակցի գնահատմամբ, Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնող Բրունետի երգը կընդգրկվի թոփ 10-ում։ Իհարկե նման գնահատումը հեղինակը սուբյեկտիվ է որակում։
«Հետհաշվարկը սկսված է։ Այս ուրբաթից սկսած 40 օր հետո կմեկնարկի Եվրատեսիլյան շաբաթը, որի բացման արարողությունը նախատեսված է Լիվերպուլում»,- Showbiz-ի փոխանցմամբ՝ ասված է հրապարակման մեջ։
Արդեն բոլոր 37 երգերը ներկայացված են, որոնց բառերն ամեն ինչի մասին են՝ դիվահարությունից մինչև Ուկրաինայում ռազմական գործողություններ։
Անդրադառնալով Հայաստանի ներկայացուցչի երգին` աղբյուրը գրում է, նա 21-ամյա Էլեն Երեմյանն է, Բրունետ նրա բեմական անունն է։ Հայաստանում նա մեծ ճանաչում ունի։ Երգի բառերի հեղինակն ինքն է, գրել է հատուկ մրցույթի համար, այն սիրեցյալի մասին է, որին դեռ չի հանդիպել։
Թոփ տասնյակում նա ներառել է նաև Շվեդիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Սերբիայի, Սլովենիայի, Ուկրանիայի ու այլ երկրների ներկայացուցիչների։
Որպես հավանական հաղթողներ նա նշել է Ֆրանսիան ու Շվեդիան ներկայացնողներին։