Մենք կառուցման փուլում ենք, դեռ 2-3 տարի պետք է․ Չավի
Չավին խոսել է «Բարսելոնայի» վիճակի և ապագա անելիքների մասին։
«Մենք պետք է մեծանանք վնասվածքներով: Մենք երիտասարդ թիմ ունենք։ Երբ հաջորդ մրցաշրջանում խաղանք «Ռեալի» դեմ, պետք է պարտադրենք մեր խաղը, գործենք ավելի արդյունավետ, թույլ չտանք սխալներ, որոնք կարող են մեզ սպանել։
Մենք աճում ենք, պայքարում: Այո, կարևոր հանդիպումներում մեզ պակասում էր հասունությունը, բայց դասեր կքաղենք։
Մեզ ավելի շատ ժամանակ է պետք։ Եթե այս մրցաշրջանում մնայինք առանց գավաթների, մեզ ժամանակ չէին տա։ Բայց մենք հաղթեցինք Իսպանիայի սուպերգավաթը, հասանք Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ և առաջատար ենք Լա Լիգայում։
Եվրոպայում, իսկապես, լավագույն ձևով հանդես չեկանք, բայց դեռ կառուցման փուլում ենք, որի համար ևս 2-3 տարի է պետք՝ կազմի պահպանման պայմանով։ Սակայն դրան հասնելու ճանապարհին հաղթանակներ են պետք։
Մեզ շատ բան է պակասում։ Մրցակիցներն օգտագործեցին իրենց հնարավորությունները, իսկ մենք՝ վերահսկելով խաղը՝ ոչ։ Հաջորդ մրցաշրջանում մենք կրկին կփորձենք հաջողության հասնել»,- Armsport.am-ի փոխանցմամբ՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
«Բլաուգրանան» Չեմպիոնների լիգայի խմբում զբաղեցրեց երրորդ տեղը, իսկ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»: