Լիվերպուլը կորցրեց ԱՊԼ-ն հաղթելու շանսը
«Լիվերպուլը» կորցրեց Պրեմիեր լիգայում հաղթելու մաթեմատիկական հնարավորությունները։
30-րդ տուրում «Լիվերպուլը» ոչ-ոքի խաղաց «Արսենալի» հետ (2:2): Թիմն այս պահին 29 խաղում 44 միավորով 8-րդ տեղում է։ Աղյուսակը գլխավորում է «Արսենալը»՝ 29 միավորով գերազանցելով «Լիվերպուլին»: Սա նշանակում է, որ «Լիվերպուլը» չի կարողանա կրճատել տարբերությունը «Արսենալի» հետ նույնիսկ եթե հաղթի մնացած 9 հանդիպումներում։
Այս մասին գրում է armsport.am-ը:
Նախկինում «Լիվերպուլը» դուրս էր մնացել Չեմպիոնների լիգայից՝ 1/8 եզրափակչում պարտվելով Մադրիդի «Ռեալին», ինչպես նաև դուրս էր մնացել Անգլիայի գավաթից՝ պարտվելով «Բրայթոնին»։ Այսպիսով, Յուրգեն Կլոպի գլխավորությամբ թիմը 2022/23 մրցաշրջանը կավարտի առանց գավաթների։