Հնագետները հայտնաբերել են էտրուսկական քաղաքակրթության կնոջ գերեզման
Vulci Foundation-ի մի խումբ հնագետներ պեղումների ժամանակ հայտնաբերել են էտրուսկական դամբարան Vulci-ում՝ հնագույն էտրուսկական քաղաքում, որը գտնվում է ներկայիս կենտրոնական Իտալիայում: Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Heritage Daily-ն։
Վուլցիում պեղումների ժամանակ գիտնականները հայտնաբերել են էտրուսկական դամբարան, որը թվագրվում է մ.թ.ա. 6-րդ դարով: Դամբարանը փորագրված էր ժայռի մեջ և ծածկված էր երկու սալերով, որոնցից յուրաքանչյուրի լայնությունը 60 սմ էր և կշռում էր 40 կգ։ Գերեզմանի ներսում կա մի թաղում, աճյունը պատկանում է էտրուսկուհուն, որը դրվել է ժայռի մեջ փորագրված հարթակի վրա: Այնտեղ գտնվել են տարբեր իրեր, այդ թվում՝ կերամիկա, աման, թիակ և ավանդական շամփուր, որն օգտագործվում է թաղման ծեսերում։
Vulci-ն էտրուսկական քաղաքակրթության տասներկու ժողովուրդներից մեկի բնակավայրն էր, մեծ էտրուսկական քաղաք էր, թանկարժեք մետաղների առևտրի կենտրոն: Ք.ա. 6-րդ դարում Վուլչիում բարգավաճում էր ատտիկական նուրբ կերամիկայի, արևելյան արժեքավոր բալզամի և յուրահատուկ նուրբ զարդերի առևտուրը։ Հռոմեա-էտրուսկական պատերազմների արդյունքում էտրուսկները ուծացվեցին ընդարձակվող Հռոմեական Հանրապետության մեջ։