Չորսամյա արքայազն Լուին առաջին անգամ ընտանիքի հետ ներկա է գտնվել Զատկի պատարագին
Ուելսի արքայազնի և արքայադստեր կրտսեր որդին՝ չորսամյա արքայազն Լուին, այս տարի առաջին անգամ ընտանիքի հետ գնացել է Զատկի կիրակնօրյա պատարագի։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Express-ը։
Բաճկոնով, փողկապով և կապույտ շորտով նա երթով գնացել է Վինձորի Սուրբ Գեորգի մատուռ՝ ձեռք ձեռքի տված մոր հետ։ Նրա ավագ եղբայրը՝ իննամյա արքայազն Ջորջը, հանրության առջև հայտնվել է մուգ կապույտ կոստյումով, նույն երանգով, ինչ հայրը, իսկ քույրը՝ յոթամյա արքայադուստր Շառլոտան, հագել է կապույտ վերարկու։
Երեխաների մայրը՝ Ուելսի արքայադուստր Քեթրինը, նույնպես այս տարի կապույտ հանդերձանք է ընտրել՝ նա դուրս է եկել վառ կապույտ Catherine Walker վերարկուով և նույն երանգի գլխարկով: Դիտորդներն ուշադրություն են հրավիրել դքսուհու վառ կարմիր մատնահարդարման վրա. չնայած այն հանգամանքին, որ դա համարվում է թագավորական արարողակարգի խախտում, սոցցանցերի օգտատերերը հիացել են նրա ընտրությամբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը՝ Չարլզ III-ի գլխավորությամբ, ներկա է եղել Զատկի պատարագին։