Կինը ԴՆԹ թեստ է հանձնել և պարզել իր ծագման գաղտնիքը
Reddit-ի օգտատերը որոշել է ավելին իմանալ իր ծագման մասին և ԴՆԹ թեստ է հանձնել: Նա խոսել է իր անսպասելի արդյունքի մասին AmItheAsshole subreddit-ում:
Կինը հայտնաբերել է, որ իր ծագման հետ առեղծված է կապված. Ինչպես պարզվել է, տղամարդը, ում նա միշտ համարում էր իր հայրը, նրա կենսաբանական ծնողը չէր։ Նրա մայրը գիտեր այս մասին և ամբողջ կյանքում թաքցնում էր ճշմարտությունը։ Այժմ գրառման հեղինակն իրեն դավաճանված է զգում։
Նա փորձել է պարզել, թե ով է իր կենսաբանական հայրը, սակայն բախվել է դիմադրության։ Նրա տատիկն ու պապիկը տառապում են տկարամտությամբ և չեն կարողանում օգնել, իսկ մայրը կտրականապես հրաժարվում է պատասխանել հարցերին: Այնուհետ կինը համացանցում գրառում է հրապարակել այն տեղեկատվությամբ, որը նրան դեռ հաջողվել է գտնել։ Նա հույս ուներ, որ ինչ-որ մեկը կարձագանքի, բայց միայն սկանդալ է առաջացրել։
Մայրը փորձել է կնոջն արգելել ուրիշներին պատմել իր իսկական հոր մասին, քանի որ չէր ցանկանում, որ կողմնակի մարդիկ իմանան նրա մասին։ Իր հերթին, գրառման հեղինակը կարծում է, որ ընտանիքի պատմության մասին տեղեկատվությունը կարող է օգտակար լինել իր համար, քանի որ ինքը և իր երեխաները ունեն բժշկական խնդիրներ։
Նրան հաջողվել է պարզել, որ իր հայր համարած տղամարդու և կենսաբանական հոր միջև տարիքային տարբերությունը գրեթե 20 տարի է։
«Տատիկս իմ կենսաբանական հորից փոքր է»,-Shantnews.am-ի փոխանցմամբ՝ շեշտել է նա։
Գրառման հեղինակը կարծում է, որ իրավունք ունի իմանալու իր ծագման մասին ճշմարտությունը և այն կիսել ուրիշների հետ։ Նա դիմել է Reddit-ի օգտատերերին խորհուրդներ ստանալու համար, թե ինչպես վարվել մոր հետ:
Շատերը համակարծիք էին, որ կինն իրավունք ունի իմանալու իր գենետիկական պատմությունը և դրա մասին ավելի շատ տեղեկատվություն ստանալ մորից։
«Ձեր գենետիկան ձեր պատմությունն է, և դուք իրավունք ունեք դա իմանալու», – ասվում է մեկնաբանություններից մեկում:
Որոշ օգտատերեր կնոջը խորհուրդ են տվել համբերատար լինել և փորձել խոսել մոր հետ՝ հասկանալու համար ճշմարտությունը բացահայտելու նրա դրդապատճառներն ու պատճառները։