Մբապեն չի ուզում, որ Մեսսին հեռանա ՊՍԺ-ից
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն չի ցանկանում, որ Լիոնել Մեսսին հեռանա թիմից։ Այս մասին գրում է armsport-ը՝ հղում անելով Sport.es-ին։
Մեսսիի գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:
Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզցիների ղեկավարությունը 35-ամյա արգենտինացու հետ պայմանագիրը երկարաձգելու հույսեր նույնպես պահպանում է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» բանակցություններ է սկսել Մեսսիի հետ՝ խաղացողին կատալոնական ակումբ վերադարձնելու համար։