Ձնահոսքի հետևանքով 4 մարդ է զոհվել, կան վիրավորներ
Ֆրանսիական Ալպերում ձնահոսքի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են, հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը։
«Կեսօրին մոտ Ալպերում գտնվող սառցադաշտում ձնահոսք է եղել։ Նախնական տվյալներով՝ չորս մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել են։ Փրկարարները շարունակում են աշխատանքները»,- Tert.am-ի փոխանցմամբ՝ գրել է նախարարը Twitter-ի իր էջում։
Ինչպես հայտնում է տեղական Dauphiné Libéré-ն, որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված է երկու ուղղաթիռ։