Թուրքիան ուղեծիր դուրս կբերի դիտորդական արբանյակ
Թուրքիան ապրիլի 11-ին ուղեծիր դուրս կբերի տեղական արտադրության դիտորդական արբանյակը, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«İMECE-ը՝ մեր առաջին տեղական և ազգային արտադրության բարձրորակ դիտորդական արբանյակը, տիեզերք կարձակվի ապրիլի 11-ին: Մեր պատրաստված մարդկային ռեսուրսներով, մեր տրամադրած հնարավորություններով և զարգացած տեխնոլոգիաներով մենք կշարունակենք լինել համաշխարհային տիեզերական մրցավազքում»,- «Թվիթերում» գրել է Էրդողանը։
Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, որ արբանյակի արձակումից հետո տիեզերքում թուրքական արբանյակների թիվը կավելանա մինչև 10 միավոր։