Թուրքական հարսանիքի ժամանակ շմոլ գազից թունավորման հետևանքով ավելի քան 50 մարդ է տուժել
Շաբաթ երեկոյան արևմտյան Գերմանիայի Դյուսելդորֆում (Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա) թուրքական հարսանիքի ժամանակ, նախնական տվյալներով, ավելի քան 50 մարդ է տուժել շմոլ գազի թունավորման հետևանքով։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է Bild am Sonntag թերթը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ապրիլի 8-ին մոտ 20։00-ին հյուրերից մեկը վատացել է, նա արյան շրջանառության հետ կապված լուրջ խնդիրներ է ունեցել։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը շենքում արձանագրել է շմոլ գազի կոնցենտրացիայի բարձր մակարդակ։ Անմիջապես դեպքի վայր են ժամանել հրշեջ և արտակարգ ծառայությունները։ Արդյունքում 34 մարդ, ըստ թերթի, ծանր թունավորման մասնակի ախտանշաններով տեղափոխվել է հիվանդանոց, մոտ 20-ն ինքնուրույն դիմել է բժշկական օգնության։
Ընդհանուր առմամբ, տոնակատարությանը մասնակցել է 150-ից 200 մարդ։ Միջադեպի ստույգ պատճառը դեռ պարզված չէ։ Ոստիկանությունը հետաքննում է։