Հնդկաստանի կղզիներում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Հնդկաստանի Նիկոբար կղզիների մոտ կիրակի օրը 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 112 հազար մարդ բնակչությամբ Պորտ Բլեր քաղաքից մոտ 332 կմ հարավ-արևելք։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։