Բայդենն ու Սունակը կհանդիպեն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ապրիլի 11-ին Բելֆաստում կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին հայտնել են Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից:
Նշվում է, որ Բայդենի այցը համընկնում է Բելֆաստի համաձայնագրի ստորագրման 25-ամյակի հետ։
«Բելֆաստի համաձայնագիրը անհավանական պահ էր մեր երկրի պատմության մեջ։ Դա հզոր և բացառիկ օրինակ էր այն բանի, թե ինչպես մարդիկ կարող են անել աներևակայելին և ավելի լավ ապագա ստեղծել Հյուսիսային Իռլանդիայի համար», - ասվում է Սունակի հայտարարության մեջ: