Մարսելում տան փլատակներում կարող է մինչև 10 մարդ մնացած լինել
Մարսելում փլուզված տան փլատակներում կարող է լինել 4-ից 10 մարդ, հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դամանինը, ով կիրակի օրը ժամանել է արտակարգ դեպքի վայր։
«Կարծում ենք, որ փլատակներում 4-ից 10 մարդ կա»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ասել է Դարմանենը BFMTV-ին։
Կիրակի գիշերը Մարսելում չորսհարկանի շենք է փլուզվել, նաև հրդեհ է բռնկվել, ինչը թույլ չի տվել փրկարարներին սկսել մարդկանց որոնումները։ Առնվազն հինգ մարդ վիրավորվել է։