Խոշոր հրդեհի պատճառով տարհանվել է մոտ 140 մարդ
Կիրակի գիշերը Համբուրգում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով առնվազն 140 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանության ներկայացուցչին։
Նրա խոսքով՝ նավահանգստային քաղաքի մոտ 140 բնակիչ տարհանվել է։ Թե որքանով է իրավիճակը վտանգավոր, առայժմ հնարավոր չէ ասել, ինչպես նշել է իրավապահների ներկայացուցիչը։
Համբուրգի Ռոտենբուրգսորտ թաղամասում վաղ առավոտից երկու պահեստ է այրվում։ Հրշեջ բրիգադը զգուշացրել է բնակիչներին «օդում առկա ծխատար գազերի և քիմիական բաղադրիչների վտանգի մասին»։
Ծխի ամպը քամու ուղղության պատճառով շարժվում է դեպի քաղաքի կենտրոն։ Ի սկզբանե հրշեջները չկարողացան հստակ ասել, թե ինչպես կարող էր խոշոր հրդեհ առաջանալ, և կոնկրետ ինչ կա այրվող պահեստներում։ Պաշտոնական նախազգուշացումը հրդեհն ու ծուխը դասում է որպես «ծայրահեղ վտանգ»։ Բնակիչներին խորհուրդ է տրվում պատուհաններն ու դռները փակ պահել և պաշտպանվել ծխից։
«Սա իսկապես արտասովոր և բարդ գործողություն է», – ասել է հրշեջ ծառայության ներկայացուցիչը:
Նա առաջարկել է մարման աշխատանքները, որին ներգրավված է շտապօգնության մոտ 210 աշխատակից, շարունակել ողջ օրվա ընթացքում։ Միայն դրանից հետո ոստիկանությունը կարող է սկսել կատարվածի հետաքննությունը։