Խոշոր հրդեհից հետո ծխի թունավոր ամպ է գոյացել
Գերմանական Համբուրգում ծխի թունավոր ամպ է գոյացել Ռոտենբուրգսորտ թաղամասում բռնկված խոշոր հրդեհից հետո, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Spiegel ամսագիրը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ այրվում է երկու պահեստ։ Նշված տարածքի բնակիչներին նախազգուշացվել է, որ նրանք կարող են վնասվել «օդում առկա ծխատար գազերից և քիմիական բաղադրիչներից»։ Բնակչությանը հորդորում են փակել պատուհաններն ու դռները, ինչպես նաև անջատել օդափոխությունն ու օդորակումը։
Հրապարակված պաշտոնական նախազգուշացման մեջ հրդեհն ու ծուխը որակվել են որպես «ծայրահեղ վտանգ»։
Տեղական NDR ռադիոկայանը հայտնում է, որ, ըստ նախնական տվյալների, խոսքը ջրածնի սուլֆիդի արտահոսքի մասին է։