Չորսհարկանի շենքի փլուզման հետևանքով տուժել է 5 մարդ
Առնվազն հինգ մարդ տուժել է Մարսելի կենտրոնում բնակելի շենքի փլուզման հետևանքով, BFM հեռուստաընկերությանը հայտնել է քաղաքապետ Բենուա Պայանը։
«Հինգ հոգի հոսպիտալացվել է հարաբերական անհետաձգելի վիճակում»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա։
Քաղաքապետը նշել է, որ շարունակվող հրդեհի պատճառով դեռևս չեն կարողանում սկսել որոնողափրկարարական աշխատանքները։
«Պետք է պատրաստվել նրան, որ զոհեր կլինեն»,- խոստովանել է նա։
BFMTV-ն հայտել է, որ փլուզված տան հարեւանությամբ գտնվող շենքը ևս մասնակի փլուզվել է։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 00։40-ին։ Ըստ նախնական վարկածի՝ պատճառը եղել է պայթյունը, որի հանգամանքները պարզված չեն։ Միաժամանակ, ըստ BFM-ի, ականատեսները հայտնում են դեպքի վայրում գազի ուժեղ հոտի մասին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մարսելում կիրակի գիշերը չորսհարկանի շենք է փլուզվել ու հրդեհվել։ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանինը մտադիր է այցելել դեպքի վայր։