Թուրքիայում չորս երկրաշարժ է տեղի ունեցել
Վերջին մի քանի ժամում Թուրքիայի կենտրոնական մասում չորս երկրաշարժ է տեղի ունեցել, վկայում են Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալները։
Մասնավորապես, շարքի առաջին երկրաշարժը՝ 3,1 մագնիտուդով, գրանցվել է Մալաթիայից (441 000 բնակիչ) 45 կիլոմետր հարավ-արեւմուտք։
Օջախը գտնվել է 5 կիլոմետր խորության վրա։
Դրանից հետո 3,3 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Կահրամանմարաշից 8 կիլոմետր հարավ-արեւմուտք։
Օջախը գտնվել է 5 կիլոմետր խորության վրա։
Եվս մեկ երկրաշարժ՝ նույն մագնիտուդով, գրանցվել է Գյուրյունից 16 կլիլոմետր հյուսիս-արեւելք։
Եվ չորրորդ երկրաշարժը՝ 3,6 մագնիտուդով, գրանցվել է Գյոքսունից 15 կիլոմետր հարավ-արեւմուտք։