Բարսելոնան պատրաստ է բաց թողնել Ֆատիին
«Բարսելոնան» բաց է հարձակվող Անսու Ֆատիի վաճառքի համար, որը վնասվածքների պատճառով չի կարողացել արդարացնել ներդրված միջոցներն ու իրեն վստահված 10 համարի մարզաշապիկը։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ջավի Միգելը։
Աղբյուրի համաձայն՝ կապտանռնագույնները պատրաստ են բաժանվել 20-ամյա ֆուտբոլիստից 40 միլիոն եվրոյի դիմաց։ Հատկանշական է, որ 2020 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բազմիցս հաղորդվում էր, որ «Բարսելոնան» հրաժարվել է Ֆատիին բաց թողնել ՄՅՈՒ՝ 150 միլիոն եվրոյի դիմաց՝ վկայակոչելով նրա հրաժարագինը, որը կազմում է 400 միլիոն եվրո:
Ֆատին «Բարսելոնայի» սան է։
Աղբյուր ArmSport.am