Աբդոլլահիանը Բայրամովի հետ քննարկել է առկա թյուրըմբռնումները. Իրանի ԱԳՆ
![](/timthumb.php?src=disc/08-04-23/36dc1510b08c24ed87b7ae6411ce8007.jpg&w=450)
Իրանի ԱԳՆ-ից հայտնել են, որ երեկ գիշեր և այսօր երեկոյան Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։
Նշվում է, որ պաշտոնյաները ծավալուն քննարկում են ունեցել երկկողմ հարաբերություններում զարգացումների և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։
Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են առկա խնդիրներն ու թյուրըմբռնումները և ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները։ Կողմերն ընդգծել են փոխադարձ հարգանքի, միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը։
Աբդոլլահիանը նշել է, որ տարածաշրջանի երկրների միջև հակասությունները միայն թշնամիների օգտին են։ Ընդգծվել է լրատվական դաշտն ավելի շատ վերահսկելու անհրաժեշտությունը՝ ի շահ երկու երկու ժողովուրդների ու երկրների։