Ռեմսին երկարաձգել է պայմանագիրը ֆրանսիական թիմի հետ
«Նիցայի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է L’Equipe-ը:
32-ամյա ուելսցին արդեն բավականաչափ խաղեր է անցկացրել այս մրցաշրջանում, որպեսզի իր գործարքը ավտոմատ կերպով երկարաձգվի մեկ տարով, հայտնում է աղբյուրը: Միաժամանակ ակումբը ցանկանում է ավելի երկար պայմանագիր կնքել խաղացողի հետ։
Այս մրցաշրջանում Ռեմսին Ֆրանսիայի առաջնությունում անցկացրել է 23 հանդիպում, որոնցում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Աղբյուր ArmSport.am