ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Վիետնամ
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաջորդ շաբաթ կայցելի Վիետնամ։ Այս մասին Վիետնամում հայտնել է ԱՄՆ սենատոր Ջեֆ Մերկլին։
«Հաջորդ շաբաթ պետքարտուղարը կլինի այստեղ»,- Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է սենատորը։
Ակնկալվում է, որ Էնթոնի Բլինքենը Վիետնամի մայրաքաղաք Հանոյ կժամանի ապրիլի 15-ին՝ նախքան Ճապոնիայում ապրիլի 16-18-ը կայանալիք Մեծ յոթնյակի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը։