Մոսկվայի իրավապահների կողմից դասալքության համար հետախուզվողին հայտնաբերել են Երևանում ու ձերբակալել
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 7-ին Նար-Դոսի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Մարաշի բաժանմունք է տեղափոխվել Մոսկվայի իրավապահների կողմից դասալքության մեղադրանքով հետախուզվող 23-ամյա Յուրի Տ․-ն, հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
Ըստ հաղորդագրության՝ Յուրի Տ․-ի նկատմամբ խափանման միջոց է սահմանվել զինվորական հսկողությունը:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: