Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է Արթիկի բաժին
Ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 7-ին բաժին է ներկայացել 37-ամյա Սևակ Պ-ն, որը փետրվարի 17-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Խափանման միջոցը՝ ստորագրություն։
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: