Ավելի լավ է Մեսսին վերադառնա Բարսա, քան Ռոնալդուի հետ մասնակցի դերբիին Սաուդյան Արաբիայում․ Ժունինյո
«Լիոնի» նախկին կիսապաշտպան Ժունինյո Պերնամբուկանոն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, որի ապագան դեռ որոշված չէ ակումբում․
«Մեսսին հասավ ամեն ինչի, դարձավ աշխարհի չեմպիոն։ Բայց ժամանակը բոլորի համար անցողիկ է: Կարծում եմ՝ ամենալավ բանը «Բարսելոնա» վերադառնալն է։ Վերադառնալը և նույն պայմանագիրը խնդրելը կարող է դուր չգալ երկրպագուներին: Բայց եթե նա վերադառնա անկեղծ սրտով և պայմանագրի այնպիսի պայմաններով, որոնք համապատասխանում են ներկայիս «Բարսելոնային», սա կարող է լավ տարբերակ լինել:
Դա ավելի լավ է, քան Ռոնալդուի հետ դերբի խաղալ Սաուդյան Արաբիայում: Լավագույն ընտրությունը «Բարսելոնա» վերադառնալն է, նույնիսկ եթե Չավիի համար դժվար կլինի գտնել թիմի հավասարակշռությունը, քանի որ կա Լևանդովսկին։ Բայց Չավին մտերիմ հարաբերություններ ունի Մեսսիի հետ, ինչը երբեմն կհեշտացնի նրան պահեստայինների նստարանին թողնլն ու նրան ավելի կարևոր հանդիպումների համար պահելը: «Բարսելոնայում» բոլորը հարգում են Լիոնելին։ Ոչ ոք չի անի այն, ինչին հասել է նա այս ակումբի հետ»,- Ժունինյոյի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Աղբյուր ArmSport.am