«Եթե Արցախը որևե երկրի միանալու լինի, ապա միայն Մայր Հայաստանին». արցախցի կանայք ակցիա են արել
Արցախի կանայք երեկ Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհով երթ են կազմակերպել՝ ընդդեմ Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների։
«Եթե նրանք ապրեին մի այլ երկրում, մի այլ քաղաքում, ապա ապրիլի 7-ին նրանք կվայելեին իրենց տոն օրը, բայց նրանք ապրում են Արցախում և ընտրել են պայքարելու ճանապարհը։
Ակցիայի վերջում հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը՝ ի նշան նրա, որ եթե Արցախը որևե երկրի միանալու լինի, ապա միայն Մայր Հայաստանին»,- Facebook-ում գրել է լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանն ու լուսանկարներ ներկայացրել: