60-ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել
Ապրիլի 7-ին՝ ժամը 08.50-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան Մեղրիի Գործարարների փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «ՊԱԶ» ավտոբուսին։
«ՎԱԶ-2121»-ի վարորդ 60-ամյա Գագիկ Առաքելյանը և «ՊԱԶ» ավտոբուսի երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Գագիկ Առաքելյանը մահացել է։
Կատարվում է նախաքննություն։