Երկու երիտասարդները կոտրել էին մեքենայի դռան ապակին և գողություն կատարել
Ապրիլի 5-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 08.20-ից 12.30-ն ընկած ժամանակահատվածում Նուբարաշենի 7-րդ փողոցում կայանված իր «ՎԱԶ-21010»-ի դռան ապակին կոտրել և գողացել են նվագարկիչը, բարձրախոսի ուժեղացուցիչը և 25 հազար դրամ:
Գողության փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են 21 և 25 տարեկան երկու երիտասարդ: Ապրիլի 6-ին նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժին:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն: