Չավին ողջ գիշեր վերադիտել է Ռեալի հետ խաղը
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին լրջորեն է արձագանքել Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությանը (0:4)։
Հանդիպումից հետո մասնագետը ամբողջ գիշեր վերանայել է խաղը՝ պարզելու իր թիմի սխալները։ Առավոտյան նա հանդիպում է անցկացրել ֆուտբոլիստների հետ, որի ընթացքում վերլուծել է այն պահերը, որոնցում թիմը կարող էր այլ կերպ խաղալ։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Թոնի Խուանմարտին։
Այս պարտությունը «Բարսելոնային» խանգարեց դուրս գալ մրցաշարի եզրափակիչ։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է կապտանռնագույնների հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Կատալոնացիները շարունակում են պայքարը Իսպանիայի առաջնությունում, որտեղ 27 խաղից հետո թիմը վաստակել է 71 միավոր և զբաղեցնում է առաջին տեղը։ Մադրիդի «Ռեալը» 59 միավորով երկրորդ տեղում է։
Աղբյուր ArmSport.am