Խուճապ՝ Ստամբուլի օդանավակայանում
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում խուճապ է սկսվել հնարավոր ռումբի վերաբերյալ տեղեկությունից հետո, տեղեկացնում է CNNTurk-ը։
Խուճապի պատճառ է դարձել ուղևորներին դեպի օդանավ տեղափոխող ավտոմեքենայում դրված պայուսակը, որը տեր չի ունեցել։ Սակրավորները ստուգել են այն, սակայն որևէ վտանգավոր իր չեն հայտնաբերել։ Օդանավակայանը շարունակել է գործել սահմանված ժամանակացույցով։ Դեռ հայտնի չէ, թե ինչ պատճառով էր պայուսակը մնացել մեքենայում։
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://allturkey.am/6854