Պիկեի նոր ընկերուհին դավաճանել է նրան Գվարդիոլայի հետ. Ժերարը բաժանվել է 24-ամյա մոդելից․ ԶԼՄ
Իսպանացի ֆուտբոլիստը հերթական անգամ անձնական դրամա է ապրում։ Ժերար Պիկեն Կլարա Չիա Մարտին մեղադրել է անհավատարմության մեջ։
Շակիրայի նախկին սիրեցյալը հայտնվել է երգչուհու դրության մեջ։ 36-ամյա մարզիկի նոր ընկերուհին գաղտնի սիրավեպ է ունեցել վերջինիս մտերիմներից մեկի հետ։ Կլարա Չիա Մարտին կասկածում են մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ սիրավեպի մեջ։
Մարզիկները ընկերացել են Բարսելոնա ակումբում, մարզչի ղեկավարությամբ Ժերարը կարողացել է մի քանի խոշոր տիտղոսներ նվաճել։ Պիկեն շարունակում է ընկերական հարաբերություններ պահպանել նախկին մարզչի հետ, Կլարան նույնպես մտերիմ է Խոսեպի հետ․ ֆուտբոլիստի նախկին սիրելին Բարսելոնայի նախկին մարզչի երեխաների հետ սովորել է նույն դպրոցում։
Այսօր հայտնի դարձավ, որ Չիան և Պիկեն այլևս միասին չեն ապրում․ աղջիկը տեղափոխվել է ծնողների տուն։ Պարզվել է, որ Կլարան Գվարդիոլայի հետ սիրավեպի միջոցով փորձել է վրեժ լուծել ֆուտբոլիստից։ Աղջկան դուր չի եկել Ժերարի գաղտնի հարաբերությունները երիտասարդ փաստաբան Ջուլիա Պյուիգի հետ, հայտնում է barcauniversal պորտալը՝ վկայակոչելով իսպանական SPORT հրատարակչությանը։
Ճակատագրի հեգնանքով՝ հենց Պիկեի դավաճանությունն էր պատճառը նրա և Շակիրայի բաժանման, իսկ այժմ նախկին ֆուտբոլիստն ինքն է հայտնվել երգչուհու դրության մեջ։