Միլանը չի երկարաձգի պայմանագիրը Զլատան Իբրահիմովիչի հետ
Իտալական «Միլանը» որոշել է չերկարաձգել պայմանագիրը շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ։ Այս մասին հայտնում է armsport.am-ը՝ հղում անելով Relevo հրատարակությանը։
41-ամյա Իբրահիմովիչն այս մրցաշրջանում «Միլանի» կազմում անցկացրել է ընդամենը 4 խաղ, քանի որ վերականգնվում էր նախկինում ստացած ազդրի ծանր վնասվածքից: Հարձակվողը դարձել է գոլի հեղինակ՝ խաղադաշտում անցկացնելով ընդամենը 144 րոպե։
Իբրահիմովիչը «Միլանում» հանդես է գալիս 2020 թվականից։ Ֆուտբոլիստն օգնել է «ռոսոներիներին» նվաճել Իտալիայի առաջնության ոսկե մեդալները 2022 թվականին։ Շվեդ հարձակվողի պայմանագիրը միլանյան ակումբի հետ ավարտվում է այս հունիսին։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Իբրահիմովիչը կշարունակի՞ իր պրոֆեսիոնալ խաղային կարիերան, եթե հեռանա «Միլանից»: