Բարսելոնան մտադիր է մեկ տարվա պայմանագիր առաջարկել Մեսսիին
«Բարսելոնան» դեռ դիտարկում է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի վերադարձը, որը մրցաշրջանի ավարտից հետո կդառնա ազատ գործակալ։ Իսպանական ակումբը մտադիր է 35-ամյա խաղացողին մեկ տարով պայմանագիր առաջարկել։ Այս մասին գրում է armsport.am-ը՝ հղում անելով Sport.es-ին:
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» լավատեսորեն է տրամադրված գործարքի կնքման հարցում, որը տնտեսապես շահավետ կլինի ակումբի համար։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» մտադիր է Մեսսիին առաջարկ անել ապրիլի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում։
Նշվում էր, որ ակումբի ղեկավարությունը այս հարցով հանդիպելու է նաև Լա լիգայի ղեկավարներին։
Լիոնել Մեսսին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականից։ Ավելի վաց նա «Բարսելոնայում» հանդես է եկել 21 տարի։