Պաղեստինը, Մասջիդ Ալ-Աքսան և Երուսաղեմը մեր կարմիր գիծն են․ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ տեղի ունեցած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ խոսել է Իսրայելի՝ վերջին օրերին Պաղեստինի դեմ ակտիվացած հարձակումների մասին:
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն ասել է.
«Պաղեստինը, Մասջիդ Ալ-Աքսան և Երուսաղեմը մեր կարմիր գիծն են, մենք երբեք փոխհատուցումների չենք գնա այս հարցերի շուրջ: Ես դատապարտում եմ այս հարձակումը: Իսրայելի ոստիկանության վարվելակերպն անընդունելի է: Անվտանգության հարցերը տրվել են Իսրայելի ամենաֆաշիստ քաղաքական գործչին»:
Նա ավելացրել է, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը չի կարող լինել պաղեստինյան հարցի հաշվին և այս հարցում Թուրքիան փոխզիջման չի գնա: