Արթուր Աթաբեկյանն ու Արշակ Վարդանյանն ընտրվել են ԲԴԽ անդամներ
Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվել է: Օրակարգում ներառված է եղել ԲԴԽ դատավոր անդամների ընտրության հարցը։ Այս մասին տեղեկացնում են ԲԴԽ-ից:
Ըստ ամփոփված արդյունքների՝ ԲԴԽ անդամներ են ընտրվել Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։
«Բարձրագույն դատական խորհուրդը շնորհավորում է նորընտիր անդամներին և մաղթում արգասաբեր աշխատանք»,-ասված է Բարձրագույն դատական խորհրդի հաղորդագրությունում: