Երկու թոփ-ակումբ հետաքրքրված են Բայերի պաշտպանով
Մյունխենի «Բավարիան» և «Բարսելոնան» առաջարկ են անում Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգի համար, հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս ակումբների ներկայացուցիչները հանդիպել են ֆուտբոլիստի գործակալ Ջեֆրի Լեմմերտի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարել ֆուտբոլիստի ներկայացուցչի հետ։
Աղբյուր ArmSport.am