Գավին ու Վինիսիուսը լեզվակռիվ են ունեցել Էլ-Կլասիկոյի ընթացքում
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին բախվել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսի հետ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան հանդիպման ժամանակ։
Աղբյուրի համաձայն, հանդիպման ժամանակ Գավին փորձել է բարկացնել հարձակվողին և ասել. «Դու շատ վատ խաղացող ես»:
Դրան ի պատասխան՝ Վինիսիուսն ասել է Գավիին. «Դու դուրս ես մնում գավաթի խաղարկությունւց»։
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է Մադրիդի «Ռեալի» ջախջախիչ հաղթանակով՝ 4։0 հաշվով։ Այս հանդիպմանը Վինիսիուսը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Երկու հանդիպումների արդյունքներով մադրիդյան ակումբը հաղթեց 4:1 հաշվով և դուրս եկավ Իսպանիայի գավաթի եզրափակիչ։
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը առաջնությունում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Աղբյուր ArmSport.am