Կրասնոդարը հաղթեց Ռոստովին հետխաղյա 11մ հարվածաշարում, Սպերցյանը՝ գոլի հեղինակ
Ռուսաստանի գավաթի «Ռեգիոնների ուղու» 1/2 եզրափակիչի առաջին փուլի խաղում «Կրասնոդարը» հաղթեց «Ռոստովին» (հիմնական ժամանակում՝ 1-1, 11 մետրանոցներով՝ 5-3):
23 րոպեին Էդուարդ Սպերցյանը Սերգեյ Պեսյակովի կոպիտ սխալից հետո առաջ մղեց տանտերերին հաշվի մեջ։ Հյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը 54-րդ րոպեին, երբ դիպուկ հարված կատարեց Ռոման Տուգարյովը։
Հետագայում գոլեր չգրանցվեցին, և հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ ամեն ինչ որոշվեց Դանիլա Պրոխինի վրիպումով։
Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Խորեն Բայրամյանը՝ փոխարինման դուրս գալով 28-րդ րոպեին։ Սպերցյանը և Բայրամյանը հետխաղյա 11մ հարվածաշարում վստահ իրացրեցին իրենց հարվածները։
Այսպիսով, կրասնոդարյան ակումբը դուրս եկավ Ռուսաստանի գավաթի «Ռեգիոնների ուղու» կիսաեզրափակչի երկրորդ փուլ։
Աղբյուր ArmSport.am