Նա Լոլան է՝ ժիր ու անհոգ. Ջենիֆեր Լոպեսը պատմել է իր ալտեր էգոյի մասին (լուսանկարներ, տեսանյութեր)
Հայտնի երգչուհի, պարուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը խոստովանել է, որ ալտեր էգո (լատիներենից թարգմանաբար նշանակում է՝ «ուրիշ ես», մարդու իրական կամ հնարած այլընտրանքային կերպարը) ունի. նրա անունն է Լոլա Լոպես, և նա հայտնի է իր «ժիրությամբ ու անհոգությամբ»:
Tert.am-ի փոխանցմամբ՝ ինչպես գրում է Daily Mail-ը, աստղն այս մասին հայտնել է՝ ներկայացնելով իր նոր ալկոհոլային ապրանքանիշը՝ «Դելոլա»-ն:
53-ամյա Լոպեսը նաև ասել է, որ ցանկանում է, որ իր ալտեր էգոն՝ Լոլան, ավելի շատ «դուրս գա» և զվարճանա։
«Ես հասկացա կյանքը վայելելու կարևորությունը», - ասել է աստղը Instagram-ում տարածված տեսանյութում:
Նա նաև հրապարակել է նոր ապրանքանիշի գովազդային հոլովակը՝ նկարահանված Իտալիայի լողափերից մեկում: Հոլովակի հերոսուհին հենց Լոպեսն է՝ ենթադրաբար Լլոայի կերպարում, որը կոկտեյլ է խմում շրջապատող ընկերների հետ: