Չելսին բանակցություններ է վարում արգենտինացի մասնագետի հետ
«Չելսին» բանակցություններ է վարում «Ռիվեր Փլեյթի» նախկին մարզիչ Մարսելո Գալարդոյի հետ, հայտնում է TyC Sports-ը:
Գալարդոն արգենտինական ակումբում աշխատել է 8 տարի՝ մինչև 2022 թվականը։ Ակումբի հետ համագործակցության ընթացքում նրան երկու անգամ հաջողվել է նվաճել Լիբերտադորեսի գավաթը։ Նաև նրա գլխավորությամբ թիմը հաղթել է Արգենտինայի առաջնությունում և երկու անգամ՝ երկրի գավաթը և սուպերգավաթը։
Արգենտինացի մասնագետը կարիերան սկսել է 2011 թվականին ուրուգվայական «Նասիոնալում»: Գալարդոյի գլխավորությամբ առաջին մրցաշրջանում թիմը նվաճեց չեմպիոնի տիտղոսը։
Այսօր՝ ապրիլի 6-ին, «Չելսին» պաշտոնական հայտարարություն է տարածել գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման վերաբերյալ։ Մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը թիմը կգլխավորի Ֆրենկ Լեմպարդը։ Գալարդոյի հետ քննարկել են այս ամառ գլխավոր պաշտոնում նշանակվելու տարբերակը:
Աղբյուր ArmSport.am