Հայտնի է՝ որ մոդելն է հաղթել «Տարվա համաշխարհային մեքենա 2023» մրցույթում (լուսանկարներ)
«Տարվա համաշխարհային ավտոմեքենա» (World Car of the Year) մրցույթի կազմակերպիչներն անվանել են տարբեր անվանակարգերում 2023 թվականի աշխարհի լավագույն ավտոմեքենայի կոչմանն արժանացած մոդելները։
Մրցույթի ժյուրին, որը ներառում է հարյուրից ավելի լրագրող՝ աշխարհի ավելի քան 30 երկրից, մոդելների կարճ ցուցակից տարբեր անվանակարգերում հաղթողներ է ընտրել։ Վերջնական քվեարկության արդյունքներն ամփոփվել են 2023 թվականի ապրիլին Նյու Յորքի ավտոսրահում։
«Տարվա ավտոմեքենա» (World Car of the Year) գլխավոր անվանակարգում հաղթել է Hyundai Ioniq 6 էլեկտրական լիֆտբեքը, որին ժյուրին հաղթող է ճանաչել նաև «Տարվա էլեկտրական ավտոմեքենա» (World Electric Vehicle of the Year) և «Տարվա լավագույն դիզայնով ավտոմեքենա» (World Car Design of the Year) անվանակարգերում:
«Տարվա քաղաքային մեքենա» (World Urban Car) անվանակարգում հաղթել է Citroen C3-ը, տարվա շքեղ մեքենա (World Luxury Car) է ճանաչվել Lucid Air-ը, իսկ տարվա սպորտքար (World Performance Car)՝ Kia EV6 GT-ը, փոխանցում է Tert.am-ը։
Hyundai Ioniq 6
Citroen C3
Lucid Air
Kia EV6 GT